
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (7-12-րդ դասարաններ)
ԱԶԳԿ կենտրոնը մեկնարկում է կենսաբանության խորացված դասընթացներ, որոնք կօգնեն դպրոցականներին՝

բացահայտել կենսաբանության հրաշալի աշխարհը

հաջողությամբ ընդունվել ՀՀ և արտերկրի բուհեր

շահել մեդալներ միջազգային օլիմպիադաներում։

Ծրագրի ղեկավար՝ Գայանե Ղուկասյան

ՀՀ վաստակավոր մանկավարժ

Կենսաբանական գիտությունների թեկնածու (МГУ)

Կրթության կառավարման մագիստրոս (ԱՄՆ)

Կենսաբանության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ (2008-2024թթ․)

Հայաստանի ներկայացուցիչ կենսաբանության միջազգային օլիմպիադաներում (2008-2024թթ․)

Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ազգային համակարգող

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի կազմակերպիչ և ղեկավար (2022թ․, Հայաստան)

Դասընթացի մեկնարկ՝ սեպտեմբերի 1, 2025թ․

Ձևաչափ՝ առկա և հեռավար (online)

Մեթոդիկա՝ տեսական և գործնական աշխատանքները կիրականացվեն ժամանակակից ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ

Դասընթացի լեզու՝ հայերեն, անհրաժեշտության դեպքում՝ ռուսերեն կամ անգլերեն
Գրանցման վերջնաժամկետ՝ 15 օգոստոսի 2025 թ․, ժամը 22:00

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ
Oգոստոսի 15-ից հետո կատարվելու է բոլոր գրանցված դիմորդների գիտելիքների գնահատում առցանց թեստի միջոցով։ Թեստի արդյունքների հիման վրա յուրաքանչյուր դիմորդի համար կազմելու ենք պարապմունքների անհատական պլան։ Դասընթացի գինը ձևավորվելու է նախնական գիտելիքների, դասընթացի ձևաչափի (առկա կամ հեռավար) և ժամաքանակի հիման վրա։ Տևողությունը (Ժամաքանակը) ընտրում եք Դուք հայտը լրացնելից ։ Ձեզ առաջարկվում է 6 ամիս, 9 ամիս և 18 ամիս։ Ընտրում եք՝ ըստ Ձեր հարմարության։ Ձևավորված գինը կհայտնենք Ձեզ մինչև սեպտեմբերի մեկը։
Leave a Reply