Կենսաբանության դասընթաց բուհ ընդունվողների համար

ԱԶԳԿ-ն մեկնարկում է կենսաբանության դասընթաց ԲՈՒՀ ընդունվողների համար:
Այս դասընթացի արդյունքում ստացած գիտելիքները կօգնեն հաջողությամբ ընդունվել ՀՀ և արտերկրի բուհեր։
📌Ծրագիրը ղեկավարում է ՀՀ վաստակավոր մանկավարժ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Ղուկասյանը, ով 2008-2024 թվականներին ղեկավարել է կենսաբանության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովը և ներկայացրել է Հայաստանը կենսաբանության միջազգային օլիմպիադաներում որպես ազգային համակարգող։
Շտապե՛ք գրանցվել՝ գրանցվելու վերջնաժամկետն է
📅14-ը սեպտեմբերի 2025 թվականի՝ ժամը 22։00։
🚀 Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից։
🏛 Դասընթացը կանցկացվի առկա ձևաչափով Երևան քաղաքում։
🌐Դասընթացի հիմնական լեզուն հայերենն է, անհրաժեշտության դեպքում դասընթացներ կկազմակերպվեն նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։
⏳ Դասընթացի տևողությունը․ 15.09.25 – 15.06.26
📞 Հարցերի դեպքում զանգահարել +374-55-27-80-66 կամ 091 206241 հեռախոսահամարին կամ գրել secnd@web.am էլեկտրոնային հասցեին։
ℹ️ Մանրամասներ՝
• պարապմունքները կանցկացվեն շաբաթական երեք անգամ
• դասընթացի մեկ ամսվա արժեքն է 60000 ՀՀ դրամ
Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
https://tinyurl.com/4rkd3y6y